
Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անկման նոր ռեկորդ է սահմանել: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 3.98 լիրայի, ինչը ռեկորդային է ամբողջ պատմության ընթացքում:
Լիրա-դոլար փոխարժեքը գերազանցել է հունվարին գրանցված ռեկորդային ցուցանիշը, որի ժամանակ 1 դոլար արժեքը կազմել էր 3.908 լիրա:
Նշվում է, որ միջազգային շուկայում դոլարի աճը պայմանավորված է աշխարհում առկա քաղաքականության լարվածությամբ: Աճ են գրանցել նաև եվրոն և անգլիական ֆունտ սթերլինգը: 1 եվրոյի համար սահմանվել է 4.64 լիրա, իսկ սթերլինգի համար 5.23 լիրա, որոնք նույնպես ռեկորդային ցուցանիշներ են: