
Վրաստանի նախագահը չի բացառել, որ կպայքարի վերընտրվելու համար

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի բացառել, որ 2018 թվականի ընտրություններում կպայքարի երկրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար:
«Ոչ, բնականաբար, ես դա չեմ բացառում»,- նշել է նա ի պատասխան «Փիրվելի» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե բացառում է արդյոք իր մասնակցությունը հաջորդ ընտրություններին:
Մարգվելաշվիլին հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2013 թվականի ընտրությունների արդյունքներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: