Քիչ առաջ ավարտվել է Արցախ ժամանած ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքը ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի արտգործնախարարն է:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանում 2018թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտվում է Մոսկվայում։ Նա չի եկել ԱԺ կանոնակարգով նախատեսված կառավարության հետ հարցուպատասխանին։
Եվրախորհրդարանը հունիսի 13-ին կայացած լիագումար նստաշրջանում հավանություն է տվել Ուկրաինային մինչեւ մեկ միլարդ եվրոյի չափով Եվրամիության մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ հատկացնելուն:
Աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ Աննայի հետ:
Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է քննարկել Brexit-ի ամփոփիչ համաձայնագրի շուրջ խորհրդարանին ձայնի իրավունք տրամադրելու հարցը՝ կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոպամետ տրամադրված իր գործընկեր-պատգամավորների աջակցության դիմաց:
«Մի տեսակ անհարմար իրավիճակ ստեղծվեց, որովհետև քննարկում ենք 2017 թվականի բյուջեի կատարողականը, և այն ներկայացնում է նոր կառավարությունը, որը գրեթե որևէ կապ չունի այդ բյուջեի կատարման հետ»,- այսօր Ազգային ժողովում նկատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը News.am գործակալությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Մոսկվան նախապատրաստվում է օգոստոսի 30-ին ՌԴ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաջորդ այցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վատ բան չի գտել բարեգործության մասին օրենքում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ կուսումնասիրեն օրենքը:
«Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցը չի եղել կուսակցության դիրքորոշումը, եղել է տիկին Թանդիլյանի անձնական դիրքորոշումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` նկատելով, որ կուսակցության համար էլ է այդ որոշումն անակնկալ եղել:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով բոլոր ամբաստանյանլերին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի խոսք է հղել Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին՝ այդ իրադարձությունը համարելով համաշխարհային հանրակցության համերաշխության դրսեւորման հնարավորություն:
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգը երեք նահանգի բաժանելու շուրջ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը կարողացել է հավաքել ավելի քան 400 հազար ստորագրություն. այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 8-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ներսես Տեր-Վարդանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան ուղղակի խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել ԱՄՆ-ին, որպեսզի վերջ դրվի բազմամյա դիմակայությանն Աֆղանստանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
«Օերնքը դեռևս Ազգային ժողով չի էլ եկել, որ ես կարդամ, կամ չկարդամ: Օրենքը ԱԺ գալու է ամսի 19-ի նախօրեին, 19-ին պետք է անենք արտահերթ նիստ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե կարդացե՞լ «Բարեգործության մասին» օրինագիծը:
Կորեական թերակղզու միջուկազերծման ճանապարհով ընթանալու ԿԺԴՀ-ի մտադրությունը լավ նորություն է, բայց այժմ հարկավոր է դա ստուգել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Այվազյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։
Բրյուսելի միջազգային օդանավակայանում մաքսավորները հունիսի 13-ին անցկացնում են այսպես կոչված «կողմնապահության գործադուլ», երբ նրանք դիտավորյալ ավելի դանդաղ են կատարում ուղեւորների ուղեբեռի զննումը, քան սովորաբար:
«Փորձում եք ինտրիգ փնտրել, չկա այդպիսի բան: Այնքան ժամանակ, քանի դեռ այս կառավարությունը բաց, հրապարակային և հարցերը շեշտադրած աշխատում է, աշխատելու ենք: Երբ որ կզգանք, որ այլևս անհնար է շարունակելը, համոզված եղեք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շամամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել:
Բաքվում ձերբակալվել է Յասամալի շրջանի Kids Studio մանկապարտեզի ուսուցչուհի Ֆիրուզի Տագիևան, ով պարբերաբար ծեծի է ենթարկել մանկապարտեզի երեխաներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
«Տիկին Թանդիլյանն ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ գործիչ է:Սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, որը 30 տարի ճանաչում է Մանե Թանդիլյանին, դպրոցական տարիքից եմ ճանաչում, մենք նույն քաղաքից ենք»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությունը, թե Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրել իր օկուպացված տարածքները»: