Ժիրայր Սէֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և մյուսներն ազատ արձակվեցին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով բոլոր ամբաստանյանլերին։

Նշենք, որ ազատ արձակվեցին Գևորգ Սաֆարյանը և Ժիրայր Սէֆիլյանը։ Դատարանը բավարարեց կալանքը որպես խափանման միջոց փոխելու փաստաբանների միջնորդությունը։

Վճռվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, Ներսես Պողոսյանին, Սասուն Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Նրանց անհապաղ ազատ արձակել կալանքից և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:

Գևորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից  և նրան նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:

Ժիրայր Սէֆիլյանին մեղավոր ճանաչել իրեն առաջադրված հոդվածներով և պատիժ նշանակել 5 տարի 5 ամիս ժամկետով, նաև բավարարել Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ: Սէֆիլյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ ստորագրությամբ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նաև ԱԺ պատգամավորների երաշխավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս