«Եթե ես հիմա ասեմ կառավարության ճաքերն է, կառավարության ճաքերը չի, պետք է գրեք՝ նախկին իշխանությունը չարախնդում է»

«Տիկին Թանդիլյանն ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ գործիչ է:Սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, որը 30 տարի ճանաչում է Մանե Թանդիլյանին, դպրոցական տարիքից եմ ճանաչում, մենք նույն քաղաքից ենք»,- այսօր խորհդրարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարականին:

Ըստ նրա` ցանկացած կառավարության անդամի ցանկացած որոշում իր համար ընդունելի է. «Սա քաղաքական որոշում է»:

Հարցին` նոր կառավարությունը ճաքե՞ր է տալիս, Է.Շարմազանովը պատասխանեց.

«Եթե ես հիմա ասեմ կառավարության ճաքերն է, կառավարության ճաքերը չի, պետք է գրեք նախկին իշխանությունը չարախնդում է: Դա կառավարության ներքին խնդիրն է: Ես ասել եմ` մենք կառավարությանը գոտկատեղից ներքև հարվածներ չենք տալու: Մենք չարախնդող չենք»:

Տեսանյութեր

Լրահոս