
Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարարի առաջին տեղակալ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
Մեկ այլ որոշմամբ՝ Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ։
Զարմինե Զեյթունցյանի լիազորությունները՝ որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, դադարեցվել են՝ պայմանավորված այդ պաշտոնում նոր նշանակումով: