Բրյուսելի օդանավակայանում մաքսավորները գործադուլ են անում՝ դանդաղ աշխատելով
Բրյուսելի միջազգային օդանավակայանում մաքսավորները հունիսի 13-ին անցկացնում են այսպես կոչված «կողմնապահության գործադուլ», երբ նրանք դիտավորյալ ավելի դանդաղ են կատարում ուղեւորների ուղեբեռի զննումը, քան սովորաբար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արհմիության ներկայացուցիչը:
Իրենց բողոքի ակցիայով մաքսատան աշախտողները ցանկանում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել կադրերի պակասի խնդրին, որը հանգեցնում է այն բանին, որ անձնակազմը հաճախ ստիպված է լինում դուրս գալու լրացուցիչ հերթապահությունների: Մաքսավորները պահանջում են նաեւ իրենց հանդերձել ավելի արդիական սարքավորանքով եւ բարձրացնել անվտանգությունը:
Գործադուլի պատճառով ավիաուղեւորներին խուրհուրդ է տրվել օդանավակայան ժամանել մեկնաթռիչքից առնվազն երկու-երեք ժամ առաջ: