
«Ես Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեմ». Էդուարդ Շարմազանով

«Օերնքը դեռևս Ազգային ժողով չի էլ եկել, որ ես կարդամ, կամ չկարդամ: Օրենքը ԱԺ գալու է ամսի 19-ի նախօրեին, 19-ին պետք է անենք արտահերթ նիստ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե կարդացե՞լ «Բարեգործության մասին» օրինագիծը:
Դիտարկմանը, որ այդ օրենքով ՀՀԿ-ն ճնշում էր Գագիկ Ծառուկյանին, հիմա էլ շարունակում է Նիկոլ Փաշինյանը, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ես Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեմ, Հանրապետականն էլ փաստաբանի կարիք չունի»: