«Հորդորում եմ՝ այսուհետ նման բացառիկ դեպքերում վարչապետին փոխարինի առաջին փոխվարչապետը». Արա Բաբլոյանը դժգոհեց, որ Արարատ Միրզոյանը նույնպես չի ներկայացել ԱԺ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտվում է Մոսկվայում։ Նա չի եկել ԱԺ կանոնակարգով նախատեսված կառավարության հետ հարցուպատասխանին։

ԱԺ նախագահ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ վարչապետի բացակայությունը հասկանալի է. «Հորդորում եմ՝ այսուհետ նման բացառիկ դեպքերում վարչապետին փոխարինի առաջին փոխվարչապետը, սակայն Արարատ Միրզոյանը նույնպես գործուղման մեջ է, և վարչապետին փոխարինում է Տիգրան Ավինյանը»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ոռոգման ջրի սակագինը վերանայելու հնարավորություն կա։

Ի պատասխան՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ այդ հարցը մտահոգիչ է, ու իրենք այս օրերին քննարկումներ են անցկացնում այդ ուղղությամբ։ Նա հորդորեց մի քանի օր իրենց ժամանակ տալ, որ իրենք համալիր քննարկում իրականացնեն ու որոշում կայացնեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930