
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Նրա որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,- ասված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: