Կիսում ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տեսակետը` կազմակերպության մանդատը Լեռնային Ղարաբաղում ևս իրականացնելու անհրաժեշտության և Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հարցը քաղաքականացնելու անթույլատրելիության վերաբերյալ։
Կրեմլում հայտարարել են, որ դեռ պատրաստ չեն «նորմանդյան ձևաչափով» հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները:
ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում չունի երկարաժամկետ պլաններ, ամերիկացիները գտնվում են հուսահատության մեջ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Թուրքական իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքը «Թուրքական հոսք» գազատարի շինարարության թույլտվության հետ կապված կառուցողական է ընթանում, նախագծի համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստացվել են, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը չպետք է մոռանան, թե ինչով ավարտվեց ֆաշիզմի դեմ երկարատև պայքարը՝ Նյուրնբերգյան դատավարությամբ, գրում է Times-ը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ազդեցիկ հանրապետականներին պաշտոնապես մերժել աջակցել Թրամփին՝ որպես ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Փարիզ այցի չեղարկումը սպառնում է նոր պատժամիջոցներով, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։
Ռուսական ինքնաթիռները չեն եղել սեպտեմբերի 19-ին Հալեպի այն շրջանում, որտեղ ռմբակոծվել է մարդասիրական ավտոշարասյունը, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի կողմից մեղադրանքը «ռուսաֆոբ հիստերիա է»։
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մերժել է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ միջոցառմանը՝ Փարիզում ռուսական ուղղափառ կենտրոնի բացման արարողությանը, գրում է Financial Times-ը։
Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայացած հանրաքվեի անցկացման արդյունքում սահմանադրական փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են մտել, հաղորդում է TASS-ը։
Նրա խոսքով՝ Քլինթոնը ավելի լավ կարող է առաջ մղել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերը։ «Քլինթոնը տարածաշրջանի ռազմավարական պատկերի վերաբերյալ ունի ամբողջական գիտելիքներ»,- հայտարարել է Բրայզան։
«Ձեր նշած տեղեկությունը, կարելի է ասել, «հազարավոր կիլոմետրերով» հեռու է իրականությունից: Տեղեկությունը հրապարակած լրագրողին խորհուրդ կտամ անպայման կարդալ Նոր սահմանադրությունը, որտեղ պարզ նշված է, որ Հաշվեքննիչ պալատի և´ նախագահը, և´ խորհրդի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ»:
Խորհրդակցությունների շարք եմ ունեցել խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և չափազանց բարձր եմ գնահատում հարգարժան գործընկերներիս կամեցողությունն ու զորակցությունը:
«Մենք բոլոր ներդրողներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն աշխատել Հայաստանում այլեւ՝ մեր միջոցով մուտք գործել խոշոր շուկաներ»:
«Ամառը ցույց տվեց, որ լարվածությունն այնումենայնիվ ինչ-որ դրսևորումներ գտնում է: Իշխանությունն այս ամբողջ ընթացքում առաջին անգամ լուրջ վտանգ տեսավ, բայց բարեփոխումներ անելու փոխարեն՝ ընտրվեց հին, կոսմետիկ փոփոխություններ անելու ճանապարհը: Եթե չկա համակարգային փոփոխություն, ոչ ոք չի կարող աշխատել: Շատ մի ոգևորվեք հեռացողներով, որովհետև նրանք վերադառնալու են»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չի կարողանա այցելել Ադրբեջան և Հայաստան: Բաքու այցելությունը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին, իսկ Երևան` հոկտեմբերի 13-14-ը: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է զբաղեցնել Վլադիմիր Պուտինի՝ միջազգային հարցերով օգնականի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վիկտոր Դալլաքյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագրեր Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
Երեկ Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նոր ղեկավար Վարդան Հարությունյանին ներկայացնելուց հետո՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ հեռացվեց ՊԵԿ այլևս նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե հետագայում կբացատրի:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեկ քառորդը, նահանգապետերի և ԱՄՆ Կոնգրեսի անդամների շրջանում, չի աջակցում իր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը վրդովվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Դոնբասում ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարություններից։
Ուժային կառույցները շատ կոպիտ, ագրեսիվ են վերաբերվում բնակչությանը: Մեկ անձի կամքով, կառավարողի, ով լարում է ժողովրդի դեմ ուժային կառույցները՝ ոստիկանությունը, դատախազությունը, դատարանը, ֆինանսական ոստիկանությունը և այլն: Սա միայն իմ կարծիքը չէ, սա ժողովրդի կարծիքն է:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է իր փոստային օգտահաշիվը Gmail ծառայությունում կոտրելու փաստը։ Այս մասին հայտնում է BBC-ն։