
Օբաման կոչ է արել ազդեցիկ հանրապետականներին չաջակցել Թրամփին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ազդեցիկ հանրապետականներին պաշտոնապես մերժել աջակցել Թրամփին՝ որպես ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու։
Օբամայի խոսքով՝ հանրապետական թեկնածուն հարմար չէ, որպեսզի ներկայացնի ԱՄՆ-ին միջազգային հարթակում։
«Ո՛չ իր խառնվածքով, ո՛չ իր նախապատրաստության մակարդակով և գիտելիքներով, ո՛չ այդ գիտելիքները ստանալու ցանկությամբ, ո՛չ իր ազնվությամբ նա պիտանի չէ նախագահ լինելու համար»,- ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարին աջակցող միտինգի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն կասկածի տակ է դնում այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, փոխադարձ հարգանքը։