Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին մեղադրել է «ռուսաֆոբ հիստերիայի» մեջ
Ռուսական ինքնաթիռները չեն եղել սեպտեմբերի 19-ին Հալեպի այն շրջանում, որտեղ ռմբակոծվել է մարդասիրական ավտոշարասյունը, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի կողմից մեղադրանքը «ռուսաֆոբ հիստերիա է»։
Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Ռուսաֆոբ հիստերիան, որը պարբերաբար հնչում է բրիտանական իշխող վերնախավի առանձին անդամների կողմից, վաղուց լուրջ տպավորություն չի թողնում։ Այդ պատճառով էլ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի հայտարարությունները, որը մեղադրում է Ռուսաստանին բոլոր մահացու մեղքերի մեջ, մի բաժակ լոնդոնյան պղտոր ջրում փոթորիկ է»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսագրություն, որտեղ երևում է Հալեպի մարդասիրական ավտոշարասյան կազմում մեծ տրամաչափի անհայտ ականանետի գտնվելու փաստը։
Նախօրեին Բորիս Ջոնսոնը մեղադրել էր Ռուսաստանին Հալեպում ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյունը ոչնչացնելու մեջ։