Բաժիններ՝

Կրեմլը հայտնել է նորմանդյան հանդիպմանը պատրաստ չլինելու մասին

Կրեմլում հայտարարել են, որ դեռ պատրաստ չեն «նորմանդյան ձևաչափով» հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք, եթե դուք գիտեք, շատ զգույշ ենք միշտ խոսել նման պլանների մասին՝ ընդգծելով, որ կատարվում է նախապատրաստական աշխատանք։ Եվ մենք վերջնական հայտարարություն կանենք, երբ պատրաստ կլինենք։ Նման պատրաստվածության մակարդակը դեռ չի հասել»,- հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Ինչպես այսօր հայտարարել էր Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, Փարիզը հոկտեմբերի 12-ին կդիմի Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչներին՝ Բեռլինում նորմանդյան քառյակի» գագաթաժողով հրավիրելու խնդրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս