«Ադրբեջանը, առաջին հերթին, ցուցադրում է իր անհանդուրժողականությունը». ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը

– Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը սեպտեմբերի 10-ին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում, հայտարարել է Եվրոպայի խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։

– Կիսում ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տեսակետը`  կազմակերպության մանդատը Լեռնային Ղարաբաղում ևս իրականացնելու անհրաժեշտության և Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հարցը քաղաքականացնելու անթույլատրելիության վերաբերյալ։

Եվրոպայի խորհրդի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների խթանումը ողջ եվրոպական մայրցամաքում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն անտեսելու պատրվակ դառնա։

Խոչընդոտելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանը, առաջին հերթին, ցուցադրում է այդ կազմակերպության հիմքում ընկած նպատակների ու սկզբունքների նկատմամբ իր անհանդուրժողականությունը։

ԼՂՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31