Վրաստանի վարչապետը դարձյալ կգլխավորի երկրի կառավարությունը
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն էր կազմել, երկրի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին կներկայացնի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում։
Այս մասին հայտնել է կուսակցության քաղխորհիդի անդամ Մամուկա Մդինարաձեն, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
«Մեր թիմը վարչապետի պաշտոնում տեսնում է Գեորգի Կվիրկաշվիլիին, քանի որ նա լավագույն վարչապետն է Վրաստանի համար»,- բացատրել է Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ երկրի կառավարությունում որոշ փոփոխություններ են սպասվում։