![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի ՊՆ-ն պլանավորում է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/1475144910.jpg)
Անկարան հաշվարկում է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում ստեղծել 45 կիլոմետրանոց հատված ունեցող անվտանգության գոտի, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
««Եփրատի վահան» գործողության շրջանակում Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ ԴԱԻՇ-ից մաքրվել է 90 կմ երկարությամբ և 20 կմ խորությամբ հատված: Թուրքիայի ԶՈՒ-ն մտադիր է ավելի շատ՝ 45 կմ-ով հետ մղել ահաբեկիչներին: Մենք կստեղծենք անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում և այդկերպ կոչնչացնենք մեր տարածքին սպառնացող վտանգը»,- Ըշըքի խոսքերը մեջբերել է թուրքական Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկայումս ահաբեկիչներն այդքան հեշտությամբ չեն կարողանում հրթիռակոծել Թուրքիայի տարածքը սիրիական կողմից:
Նա նշել է, որ «Եփրատի վահան» գործողությունը հաջողությամբ շարունակվում է, և թուրքերը Սիրիայի ազատ բանակի զինյալների օգնությամբ ականազերծում են Դաբիկ քաղաքը, որն ազատագրվել է երեկ ԴԱԻՇ-ից: