Բաժիններ՝

«Եթե նրանք ունեն դոլարներ, ապա մենք ունենք մեր ժողովուրդը, իրավունքն ու Ալլահը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում՝ ֆինասնական համակարգի ապակայունացման ճանապարհով: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը: «Թուրքիայի դեմ տարբեր արշավներ են անցկացվում, ուշադրություն մի դարձրեք դրանց վրա:

Եթե նրանք ունեն դոլարներ, ապա մենք ունենք մեր ժողովուրդը, իրավունքն ու Ալլահը»,- նշել է Թուրքիայի ղեկավարը՝ քաղաքացիներին դիմելով սեւծովյան Ռիզա քաղաքում: Նա նաեւ նշել է Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերի անհեռանկարայնությունը: Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ ընկել է դոլարի նկատմամբ, ինչը կապված է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության սրման հետ՝ ահաբեկչական խմբավորմանը մասնակից լինելու մեջ մեղադրվող ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելուց Թուրքիայի իշխանությունների հրաժարվելու պատճառով:

Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ի դոլար նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը թարմացրել Է պատմական նվազագույն ցուցանիշը՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 5,42 լիրայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031