Բաժիններ՝

22 մարդ է զոհվել Նիգերում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով

Նիգերում մոլեգնող ջրհեղեղը 22 մարդու կյանք է խլել եւ անտուն թողել երկրի հազարավոր բնակիչների: Այդ մասին, ինչպես հայտնել է News24 ինտերնետ-հրատարակությունը, հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների եւ հումանիտար գործողությունների նախարար Մագաժի Լաուանը։

«22 մարդ զոհվել է, շուրջ 50 հազար հոգի՝ տուժել»,- ասել է Լաուանը: Նա հավելել է, որ ջրհեղեղը ոչնչացրել է ավելի քան երեք հազար տուն եւ չորս հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Տարերքից ամենից շատ տուժել են երկրի հարավի Մարադի եւ Դիֆֆա շրջանները: Նախարարի խոսքով՝ կառավարական ծառայությունները եւ բարեգործական կազմակերպություններն աղետի վայրում օգնություն են ցուցաբերում բնակչությանը եւ տուժածներին ապահովում են պարենամթերքով, հագուստով եւ այլ պարագաներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031