Բաժիններ՝

«Այդ վայրը կրակի է մատնվելու». Կալիֆոռնիայի հարավում ձերբակալվել է անտառների հրձիգը

Կալիֆոռնիայի հարավում դիտավորյալ հրկիզման կասկածանքով ձերբակալվել է 51-ամյա Ֆորեստ Գորդոն Քլարքը, տեղեկացնում է BBC-ին: Ոստիկանությունը Հարավային Կալիֆոռնիայի լեռներում հրդեհի մեղավոր հենց նրան է համարում:

Այդ օջախը՝ կալիֆոռնիական հրդեհների երեք էպիկենտրոններից մեկը, ստացել է «Սուրբ» ավանումը, որովհետեւ այդ տեղամասում բոցը հասնում է երկինք՝ հիշեցնելով բիբլիական կրակը:

«Սուրբն» արդեն ոչնչացրել է ավելի քան 9,6 հազար ակր անտառ: Դատարանը որոշել է նրա խափանման միջոց ընտրել կալանքը եւ գրավի համար չափազանց մեծ գումար է նշանակել՝ 1 միլիոն դոլար: Ինչպես հայտնել են Օրինջի օկրուգի պաշտոնատար անձինք, Քլարքն էլեկտրոնային փոստով սպառնալիքով նամակ է հուղարկել տեղի կամավոր հրշեջ բրիգադի պետին:

«Այդ վայրը կրակի է մատնվելու»,- ասված է իմեյլում: Իշխանություններն ասում են, որ երկուշաբթի օրը Քլարքի կատարած հրկիզումը դարձել է հարեւանների հետ նրա բազմամյա վեճի ավարտը: Կրակը ոչնչացել է բոլոր 12 մերձակա տները, բացի հենց իր՝ Քլարքի տնից: Այս տարվա անտառային հրդեհներն ամենախոշորն են դարձել Կալիֆոռնիայի պատմության մեջ: Կրակը կշարունակի մոլեգնել առնվազն մինչեւ սեպտեմբերի առաջին շաբաթը, հայտարարել է հրշեջ ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս