Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Մակինյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Միլանի ոստիկանությունը հաստատում է Վրաստանի հինգ քաղաքացիների ձերբակալումը՝ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի ծնողների տունը կողոպտելու կասկածանքով:
ՄԱԿ-ի փողերը Սիրիայի վերականգնմանը կուղղորդվեն միայն երկրում քաղաքական գործընթացի սկսվելուց հետո:
Քաղտեխնոլոգներն ու վերլուծաբանները գրեթե բացառում են ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների կիրառումը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի հետ համաձայնագիր է ստորագրել երկրին 45 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնություն (AMF) ցուցաբերելու վերաբերյալ՝ նրա արտաքին պահանջմունքների մի մասը բավարարելու եւ երկրում տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։
«Պարոն Փաշինյանից էլ շնորհակալություն, որովհետև ստիպեցին, որ Քոչարյանն ակտիվ մասնակցի այս քաղաքական գործընթացներին։ Ես համարում եմ, որ Քոչարյանի գործունեության 10 տարիները հայոց արդի պատմության մեջ լավագույն տարիներն են բոլոր առումներով»։
Եվրամիությունում կարծում են, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ գլոբալ եւ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքման դեպքում բանակցությունների միջնորդը՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, կարող է հավակնել Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի համախառն ներքին արդյունքը տարվա վերջում կարող է 7-8% աճ արձանագրել: Այս մասին այսօր հայտարարեց «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։
Պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան պաշտպանական գործարանում, զոհվել է առնվազն երեք մարդ:
Ամստերդամի Կենտրոնական կայարանում երկու մարդէ վիրավորվել դանակով զինված անհայտ անձի հարձակման հետեւանքով:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հրապարակմանն այն մասին, որ ՌԴ-ն կմերժի Հայաստանին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցում:
«Ուրախ եմ, որ ավելի շատ խոսքը գնում է ընտրական պրոցեսով ինչ-որ մի բանի հասնելու մասին, քան թե այլ գործողություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Ցորենի հարցի վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան, ներառյալ այն, որ հայաստանյան որոշ օլիգարխներն են դրա մեջ միջամուխ եղել, որովհետև, եթե պետք է բերես երկաթգծով, դա կարող են անել միայն խոշորները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը։
Եվրամիությունը (ԵՄ) սահմանափակիչ սակագներով կպատասխանի ԱՄՆ-ին, եթե վերջինս Եվրոպայից ավտոմոբիլների ներկրման մաքսեր սահմանի:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարին եւ խմբի անդամներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որը Ռուսաստանում կգտնվի պաշտոնական այցով:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շանթ Հարությունյան. Երբ մարդ սկզբունքային է լինում, խնդիրներ է առաջացնում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման մասին չի խոսել։
«Նախնական պայմանավորվածությունն արդեն պաշտոնական»:
«Հայաստանին անհրաժեշտ է կոնսենսուսի կառուցում, բանակցային սեղանի ձևավորում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կհավաքվեն և կքննարկեն Հայաստանի համար կարևոր խնդիրները»:
Անկարան ակնկալում է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը կստանա հնարավոր ամենակարճ ժամկետում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու փաստը:
Հայաստանը քաղաքական նոր ձևավորումների փուլում է, արագ ու դինամիկ պրոցես է լինելու, և դեռևս շատ ուժեր կմիավորվեն ու կբաժանվեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ կանխատեսելով, որ դա կտևի տարիներ:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին օգոստոսի 31-ին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի իր հրթիռային ծրագրի շուրջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում 64-րդ տարեդարձն է այսօր։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։