Բաժիններ՝

Միլանում հինգ վրացու են ձերբակալել Իտալիայի ՆԳ նախարարի ծնողների տան կողոպտվելուց հետո

Միլանի ոստիկանությունը հաստատում է Վրաստանի հինգ քաղաքացիների ձերբակալումը՝ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի ծնողների տունը կողոպտելու կասկածանքով: Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:

Նրանց տեղեկատվության համաձայն, Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են օգոստոսի 27-ին, երբ վերջիններս պատրաստվում Էին լքել Միլանը: Նշվում է, որ ձերբակալվածները կասկածվում են օգոստոսին մի շարք բնակարանային կողոպուտներ կատարելու, այդ թվում՝ օգոստոսի 15-ի գիշերը Սալվինիի ծնողների տուն թափանցելու մեջ:

Տունը խուզարկելու ժամանակ, որտեղ իջեւանել էին ձերբակալվածները, առգրավվել է գողոնի, այդ թվում՝ փողերի եւ թանկարժեք իրերի մի մասը: Իտալական ոստիկանության տվյալներով՝ դատարանն արդեն նախնական կալանք է նշանակել ձերբակալվածներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս