Բաժիններ՝

Անհայտ անձը դանակով հարձակում է կատարել Ամստերդամի Կենտրոնական կայարանում

Ամստերդամի Կենտրոնական կայարանում երկու մարդէ վիրավորվել դանակով զինված անհայտ անձի հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Հարձակվողին վնասազերծելու համար ոստիկանությանը հարկ է եղել հրազեն կիրառել: Երկու տուժածներին ու կասկածյալին տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորների վիճակի եւ միջադեպի հանգամանքների վերաբերյալ առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Հետաքննության անցկացման շրջանակներում ոստիկանությունը փակել է կայարանի մերձակա ավտոմոբիլային թունելը: Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս