Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որը Ռուսաստանում կգտնվի պաշտոնական այցով:
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները «կքննարկեն երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, ներառյալ փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»:
«Նաեւ կարծիքներ կփոխանակվեն միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Բանակցությունների արդյունքներով սպասվում է մի շարք միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,- հավելել են մամուլի ծառայությունում: