Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ ԱԺ-ին առաջարկել սեպտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Հայաստանի Հանրապետությունն Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց աշխատանքի նոր փուլի մեկնարկ: Նա հիշեցրեց, որ գործադիրի նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, թե ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված և հիմա արդեն շատ լրջորեն պետք է զբաղվեն լայնածավալ բարեփոխումներով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան:
Վրաստանում սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը տեղի կունենան «Ճարպիկ ոգի» (Agile Spirit 2018) բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը մեզ հայտնեց, որ իրենց ասվել է, թե ավագանու յուրաքանչյուր թեկնածու պետք է 3-ական անձ ներկայացնի, որոնք ընտրարշավի համար 20-հազարական դրամ պետք է հատկացնեն, այսինքն՝ յուրաքանչյուր թեկնածու 60 հազար դրամի ներդրում պետք է ապահովի, սակայն առաջարկը միանշանակ չի ընդունվել։
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ ֆրանսերեն է սովորում՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքը ֆրանսերենով արտասանելու համար:
Դյուրավառ ապրանքներ վաճառող տասից ավելի խանութ է այրվել Վրաստանի Բաթում քաղաքի Պուշկինի փողոցի առեւտրական կենտրոնում:
ուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը հեռախոսային բանակցություններ են անցկացրել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
«Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակվել է ռուսական հակահրթիռի փորձարկման կադրեր, որը նմանօրինակը չունի աշխարհում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՉԺՀ-ն ԿԺԴՀ-ի վրա ճնշում է գործադրում Վաշինգտոնի հետ սեփական տարաձայնությունների պատճառով։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հակառուսական պատժամիջոցների վերացման կոչ է արել:
Վենետիկի միջազգային կինոփառատոնը հոբելյանական 75-րդ անգամ օգոստոսի 29-ին բացվել է Իտալիայի Լիդո կղզում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը Հարավային Կորեային եւ Բրազիլիային զիջողություններ է ընձեռում պողպատի արտահանման, իսկ Արգենտինայի համար՝ պողպատի եւ ալյումինի արտահանման համար:
«Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելն է աշխարհում վերջինիս կողմից իրականացվող ապակայունացնող գործունեության համար»:
Դոնալդ Թրամփը վերջին 100 տարվա ընթացքում դարձել է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը ոչ մի ընտանի կենդանի չունի:
«Եկեք ապագային նայենք։ Ինչո՞ւ ենք սիրում ամեն անգամ անցյալին անդրադառնալ»:
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները նրա ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Ակնկալվում է ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, մշակութային և առևտրային հարաբերությունները:
Միացյալ Նահանգներն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում վեճ են նախաձեռնել Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ տուրքերի սահմանելու կապակցությամբ:
«Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր էի ուղղել, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտնի սկանդալային շրջաբերականի հետ: Այսօր ստացել եմ պատասխանը, որն ինչպես խոստացել եմ, հանրայնացնում եմ»:
«Երևանի հանրություն» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Դաշինքի ցուցակը կգլխավորի Անահիտ Թարխանյանը:
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 29-ին ԱՄՆ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցություն: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողներին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիասը և ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը Պենտագոնում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում օգոստոսի 27-ի երեկոյան տեղադրված Էրդողանի հսկա արձանը ընդամենը 24 ժամ անց ապամոնտաժվել է։ Քաղաքի կենտրոնական հրապարակում անսպասելի հայտնված 4 մետր բարձրությամբ արձանը հարուցել էր բնակիչների զարմանքն ու զայրույթը։
Հայոց Համազգային շարժում կուսակցությունը և «Հայոց Հայրենիք» կուսակցությունը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում հանդես են գալու «Երևանցիներ» դաշինքով: Դաշինքի ցուցակը գլխավորում է Հայոց Համազգային շարժում կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը: