«Շանթն իրականում մի հարցադրում է արել․ արդյո՞ք հեղափոխություն եղել է, թե՞ չի եղել»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շանթ Հարությունյան. Երբ մարդ սկզբունքային է լինում, խնդիրներ է առաջացնում։
Շանթը հազվադեպ սկզբունքային մարդ է։ Շանթն իրականում մի հարցադրում է արել․ արդյո՞ք հեղափոխություն եղել է, թե՞ չի եղել։ Հեղափոխությունը նշանակում է արժեքների փոփոխություն։
Եթե եղել է, ինքը պետք է արդարացվի, եթե չի եղել, ինքն նախընտրում է նստել, այլ ոչ թե կիսատ-պռատ լուծումներ ընդունել։ Ինքը հերթական անգամ ինքնազոհաբերության է գնում։
Ապրի Շանթը»։
https://www.facebook.com/photo.php?fbid=10216305272041758&set=a.2260627272489&type=3&theater