Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում 64-րդ տարեդարձն է այսօր։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ է եղել 1998-2008թթ.։ Դրանից հետո ակտիվ քաղականությանը մասնակցություն չի ունեցել։

Հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը նախկին նախագահի դեմ 2008թ. սահմանադրական կարգի բռնի տապալման մեղադրանք առաջադրեց ու դիմեց դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։ Նույն օրն իսկ նախկին նախագահը քննիչների կողմից հարցաքննվեց 2008թ. մարտի մեկին ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ սպանությունների քրեական գործի շրջանակներում։ Հուլիսի 27-ին Քոչարյանը դատարանի որոշմամբ ձերբակալվեց։

Օգոստոսի 13-ին Երևանի վերաքննիչ դատարանը որոշեց Քոչարյանին ազատել այն հիմքով, որ Սահմանադրությամբ նա օգտվում է անձեռնմխելիությունից։

 

Տեսանյութեր

Լրահոս