Կրեմլում մեկնաբանել են Պուտինի և Քոչարյանի զրույցը. armeniasputnik.am

Armeniasputnik.am. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման մասին չի խոսել։ Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին։

«Ոչ»,- ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե Պուտինի հետ զրույցի ընթացքում շոշափվե՞լ է արդյոք Հայաստանում Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցը։

Պեսկովն ավելացրել է, որ Պլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը տարիներ ի վեր լավ հարաբերություններ ունեն։

«Գիտեք, որ և՛ Պուտինը, և՛ Քոչարյանը տարիներ շարունակ պահպանել են լավ հարաբերությունները, որոնք չենք ենթարկվում Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության ազդեցության»,- ասել է նա լրագրողներին։

Պուտինն այսօր զանգել է Քոչարյանին և շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031