Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ մարդիկ:

«Դատապարտելով ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը՝ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930