ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ քննարկումները շարունակվում են. երբ է այն արվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնեւից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։

Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ Մոսկվայում ներկա է եղել «60 տարվա ընդմիջումից հետո Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Մոսկվայի մեծ բեմում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացմանը»:

Թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնեւ, հետ վերադառնալ, որ օդանավակայանի ճանապարհին զրուցի ՀՔԾ պետի հետ ու ձայնագրվի, փոքր-ինչ տարակուսելի է՝ զարմանում են համակարգում։ Հիշեցնենք, որ գաղտնի ձայնագրության մեջ խոսվում էր Ռ․ Քոչարյանին «փակել-չփակելու» հիմքերի մասին, ինչը նշանակում է, որ դա տեղի է ունեցել մինչեւ նրան ՀՔԾ-ում հարցաքննելը։ Իսկ նրան հարցաքննել են հուլիսի 26-ի առավոտյան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս