Հրանտ Դավթյանը մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում՝ հայտարարելով, որ կմտածեն, թե արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում ինչպես քվեարկեն, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին:

Մեր տեղեկություններով, Ծառուկյանի հորդորով տարածքային կառույցների ղեկավարները սկսել են կարգի բերել գրասենյակները, աշխատանք տանել ընտրողների հետ։ Էջմիածնի մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավոր Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել, եւ գիշերային հավաքներ են կազմակերպվում գրասենյակներում, քննարկում արտահերթ ընտրությունների հարցը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930