Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքական կյանքում բացառել անձնական բնույթի վիրավորանքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով Երևանում ընթացող նախընտրական քարոզարշավը, նշեց, որ տեղի է ունեցել ազատ, ժողովրդավարական երկրին հատուկ քարոզչություն: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ամեն ձայնի համար պայքարում կրքերը կարող են բորբոքվել:

«Այո, սա ազատ, ժողովրդավարական երկրին հատուկ քարոզչություն է: Այո, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում` և իշխանությունը, պայքարում է ամեն ձայնի համար, կրքերը կարող են բորբոքվել: Բայց ես ուզում եմ մի բան ասել` ժողովրդավարությունը իսկապես շատ մեծ և լուրջ պատասխանատվություն է, և քննադատությունների ժամանակ պարզ է, որ նյարդերը կարող է տեղի տալ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքական կյանքից անձնական բնույթի վիրավորանքները բացառենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով` Հայաստանում պետք է լինի քաղաքական հայացքների, սկզբունքների, տեսակետների պայքար, բայց յուրաքանչյուրի արժանապատվությունը, ինքնասիրությունը և իրավունքը պետք է պահպանվի և պաշտպանվի:

Տեսանյութեր

Լրահոս