Ռուսաստանն սպառնացել է հրապարակել Թերեզա Մեյի գաղտնի նամակագրությունը
Ռուսաստանը կհրապարակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նամակագրությունը նրա՝ ՆԳ նախարարության ղեկավար եղած ժամանակ: Այս մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը։
Այն նվիրված է նաեւ այն հանգամանքներին, որոնք կապված են Մեծ Բրիտանիայում Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման հետ: Գերատեսչությունում նշել են, որ տեղի ունեցածը ներկայացնում են Անվտանգության համերկրային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի եւ օլիգարխ Բորիս Բերեզովսկու գործերի հետ միեւնույն սցենարով: Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել է, որ բոլոր երեք դեպքերում էլ հետաքննությունները գաղտնիացվել են ի խախտումն միջազգային իրավունքի:
Կարապետյանը նաեւ հայտնել է, որ գերատեսչությունը «կներկայացնի համապատասխան քրեական գործերի փաստաթղթերի պատճենները, ներառյալ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ի, այդ թվում՝ տիկին Մեյի հետ նամակագրության նյութերը՝ նրա կողմից այդ երկրի ներքին գործերի նախարարի պարտականությունների կատարման շրջանում»: Բերեզովսկին մահացել է 2013 թվականին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող տանը: Լիտվինենկոն Ռուսաստանից հեռացել է 2000 թվականին այն բանից հետո, երբ նրա նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել:
Դրանից երկու տարի առաջ Անվտանգության դաշնային ծառայության մի խումբ սպաների հետ մասնակցել է մամուլի ասուլիսին, որտեղ հակահետախույզները հայտնել են իբր Բերեզովսկուն վերացնելու վերաբերյալ իրենց ստացած ցուցումների մասին: Լիտվինենկոն թունավորվել է 2006 թվականի նոյեմբերին, Բրիտանիան նրա մահվան մեջ մեդադրում է ՌԴ Պահպանության դաշնային ծառայության նախկին աշխատակից, ներկայում Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյին:վ