«Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է». Րաֆֆի Հովհաննիսյան

«Այսօրվա նոր ընտրակարգը կեղծիքի վրա է հիմնված, որը, սակայն, փաստացի է: Այս երդմնակալությունը քիչ թե շատ հեռու էր ոչ լեգիտիմությունից, ուստի շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին: Հուսամ, որ թեկուզ սահմանափակ լիազորություններով, բայց նա փոփոխությունների առաջարկ կանի մեր երկրին»,- այսօր Մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո լրագրողներ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները կասկածի տակ են դնում Արմեն Սարգսյանի ընտրության լեգիտիմությունը, քանի որ նա չի ներկայացրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարման փաստաթուղթ, նա առաջի՞ն նախագահն է, որին դուք լեգիտիմ եք համարում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.

«Չէ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին շրջանը ևս լեգիտիմ էր: Իսկ սա նոր ընտրակարգ է: Սա ՀՀԿ-ի ընտրությունն է, ոչ թե համաժողովրդական: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է: Եթե ես լինեի, իմ բոլոր փաստաթղթերը վերից վար կստուգեին… Բայց տվյալ դեպքում ընթացակարգ կա, որն անցավ կասկածների ու քննադատությունների միջով»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30