«Համոզված եմ, որ Դուք Ձեր կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը». Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համոզված է, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնի համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը:

«Հայաստանի Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ՀՀ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու առթիվ: Պարոն նախագահ, ծանոթ լինելով Ձեր անցած ուղուն, համոզված եմ, որ Դուք Ձեր կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ»,- ասաց Արա Բաբլոյանը:

Ելույթից հետո, դահլիճից դուրս բերվեցին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը, Վեհամոր Ավետարանը, ՀՀ պետական դրոշն ու նախագահական իշխանության խորհրդանշանը: Այնուհետև Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարեց փակված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30