Բաժիններ՝

Սահակաշվիլին հորդորել է վրացական ընդդիմությանը՝ միավորվել Իվանիշվիլիի դեմ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook սոցիալական ցանցի միջոցով կոչ է արել ընդդիմությանը՝ միավորվել եւ պայքարել «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության եւ դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։

«Իվանիշվիլին Վրաստանի թշնամին է, եւ Վրաստանը գտնվում է ոչնչացման սպառնալիքի ներքո: Ցանկանում եմ կոչ անել ընդդիմադիր բոլոր ուժերին, որոնք չեն ծախվել, քանի դեռ ժամանակ կա, եկեք միավորվենք: Մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, եւ մեզ մոտ այս տարի մեծ փոփոխություններ կկատարվեն, եւ Վրաստանը կփրկվի ամայացումից, ոչնչացումից, քարտեզի վրայից անհետանալուց:

Այդ սպառնալիքն իրական է»,- «Sputnik Վրաստանը» մեջբերում է Սակաշավիլիի խոսքը, որը նա ասել է տեսաուղերձում: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ, որպեսզի բարձրացնի բնակչության կենսամակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30