Լևոն Ալթունյանը ցանկանում է մնալ նոր կառավարության կազմում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատրաստակամ է շարունակել պաշտոնավարումը նաև նոր կառավարության կազմում: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ցանկություն ունի պորտֆելը պահպանելու և առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակելու:

Նրա խոսքով՝ ոլորտի գերակա խնդիրները կան, ծրագրերը կան, և, ընդհանրապես, տարբերություն չկա, թե ով կյանքի կկոչի այդ գերակա ծրագրերը: Հարցին, թե ցանկություն ունի՞ պահպանել պորտֆելը և կյանքի կոչել գերակա ծրագրերը, նախարարը պատասխանեց. «Այո, ես կարծում եմ, որ այդ ուժն ունեմ»:

Լևոն Ալթունյանը չպատասխանեց հարցին, թե պաշտոնավարման ընթացքում ի՞ նչ օգտակար քայլ է արել համակարգի համար: Դիտարկմանը, թե ինքն ամենաշատ քննադատվող նախարարն է, Ալթունյանը պատասխանեց. «Հարցրեք քննադատողներին»:

Իսկ հարցին, թե ի՞նչ դրական արդյունքներ է արձանագրել պաշտոնավարման ընթացքում, նախարարը պատասխանեց, որ դրական արդյունքները պետք է գնահատեն ղեկավարները և ժողովուրդը:

Տեսանյութեր

Լրահոս