
«Ցանկացողները կտեսնեն` մեր երկրում իսկապես որակական արմատական փոփոխություններ են տեղի ունեցել». Աղվան Վարդանյան

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխություններն արդեն նկատելի են: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում Ա. Վարդանյանն ասաց, թե ցանկացողները կտեսնեն` մեր երկրում իսկապես որակական արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:
«Ես կարծում եմ, որ նույն տեմպերով շարունակելու, պատասխանատու լինելու պարագայում չի ուշանա ամենօրյա հարցի պատասխանը, թե ե՞րբ են հասարակ քաղաքացիները զգալու այդ փոփոխությունները»,- նշեց Վարդանյանը` շեշտելով, որ դրա համար ժամանակ է հարկավոր:
Աղվան Վարդանյանը վստահ է, որ ունենալու ենք հրաշալի, ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր: