Բաժիններ՝

Լավրովը սադրանք է որակել Դամասկոսի հասցեին քիմիական զենքի կիրառման մեղադրանքները

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է որակել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքները, որոնք հնչում են Դամասկոսի հասցեին։

«Մենք արդեն հնարավորություն ունեցել ենք մեկնաբանելու տեղի ունեցածը, նախքան դա իրականություն կդառնար, եւ մեր զինվորականները, որոնք գտնվում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում, բազմիցս նախազգուշացրել են, որ բոլոր նշաններով լուրջ սադրանք է պատրաստվում՝ նպատակամղված այն բանին, որ վերստին Դամասկոսին մեղադրեն խաղաղ բնակիչների դեմ քիմիական թունավոր նյութի կիրառման մեջ, այս մասին ասում էր Սիրայի կառավարությունը»,- հայտարարել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ Ռուսաստանի զինվորական մասնագետները Սիրիայում այցելել են ենթադրյալ քիմիական գրոհի վայր եւ այնտեղ քլորի կիրառման հետքեր չեն հայտնաբերել:

«Այդ վայր են արդեն մեկնել նաեւ մեր զինվորական մասնագետները եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչները, որոնք շատ լավ համբավ ունեն միջազգային կազմակերպություններում, ներառյալ ՄԱԿ-ում եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում: Նրանք այնտեղ խաղաղ քաղաքացիների դեմ քլորի կամ այլ քիմիական նյութի կիրառման ոչ մի կարգի հետքեր չեն հայտնաբերել»,- ասել է նախարարը: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ վիթխարի հակաարշավ են կազմակերպում այն պատճառով, որ նա իբր կոծկում է Սիրիայում Ասադի վարչակարգի քիմիական գրոհները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս