Եվրոպայում փնտրում են Ուկրաինայի հարցով բանակցությունների բանաձև. աղբյուր
Եվրոպայում ցանկանում են գտնել ուկրաինական հարցի շուրջ բանակցությունների բանաձև՝ քննարկումները վերսկսելու համար, РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը։
«Մենք պետք է գտնենք քննարկումները վերսկսելու ուղիներ։ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում կա նաև եվրոպական շահագրգռվածություն… Մենք պետք է գտնենք բանաձև (բանակցությունների համար – խմբ.), որը կբավարարի երկու կողմերին»,- ասել է նա։
Ռուսաստանի ղեկավարները բազմիցս ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ եվրոպական երկրները հետաքրքրություն չեն ցուցաբերում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով երկխոսություն հաստատելու հարցում։



