Lufthansa գերմանական ավիաընկերությունը ապրիլի 10-ին ավելի քան 800 չվերթ է չեղարկում պետծառայողների՝ այդ օրը նշանակված գործադուլի պատճառով:
«Ընդդիմադիր ուժերը Հայաստանում շատ ավելի լուրջ ներուժ են ունեցել նախկինում, բայց որևէ արդյունքի չեն հասել, ներկայումս արդյունքի մասին խոսելը շատ արհեստական է, քանի որ կատարվող ամեն ինչը համակարգային բնույթ է կրում»:
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Րաֆֆի Հովհաննիսյանին «հաճախորդ» է անվանում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրը ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է:
Ճակատի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ). «Ազատություն»
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հնարավոր է համարում, որ Վաշինգտոնը որոշի վերստին ռազմական ուժ կիրառել Սիրիայի իշխանությունների դեմ:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը որոշել է ապրիլի 13-ին նշանակել բանավեճերը տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնի համար Կատալոնիայի ազգային ասամբլեա կազմակերպության նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսի թեկնածության շուրջ:
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը դժգոհություն արտահայտեց Ղարաբաղյան հակամարտության հարցում ԵՄ-ի կիրառած երկակի ստանդարտների խնդրի շուրջ։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցեց, որ բանակցային փուլը 14 ամիս է տևել։
Այսօր լրացավ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, և նույն օրը կառավարման նոր համակարգում նոր նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունն այսօր անցում կատարեց լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Ազգային ժողովի հատուկ նիստում կայացած երդման հանդիսավոր արարողությամբ:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունի շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Այս մասին Կ. Կարապետյանն ասաց ՀՀ նախագահին կառավարության հրաժարականը ներկայացնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 9-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի քանի օրից կքննարկի և կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը: Այս մասին րագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Համբերեք, բավականին երկար համբերել եք, մի փոքր էլ համբերեք: Մի քանի օր է մնացել մեր քննարկմանը, մի քանի օրից մենք արդեն կքննարկենք և կհայտարարենք»,- ասաց Բաղդասարյանը:
ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում կսատարի իշխող Հանրապետական կուսակցության ներկայացրած ցանկացած թեկնածուի: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Այսօրվա նոր ընտրակարգը կեղծիքի վրա է հիմնված, որը, սակայն, փաստացի է: Այս երդմնակալությունը քիչ թե շատ հեռու էր ոչ լեգիտիմությունից, ուստի շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին: Հուսամ, որ թեկուզ սահմանափակ լիազորություններով, բայց նա փոփոխությունների առաջարկ կանի մեր երկրին»:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխություններն արդեն նկատելի են:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» քայլարշավին, որին միացել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ասաց.
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատրաստակամ է շարունակել պաշտոնավարումը նաև նոր կառավարության կազմում: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ցանկություն ունի պորտֆելը պահպանելու և առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակելու:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է անցկացրել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ:
«Դա այնքան էլ ընդդիմության ձեռքում չի, որովհետև ընդդիմությունը դա թույլ չտալու համար պետք է ՀՀԿ-ին զրկեր վարչապետ առաջադրելու իրավունքից, ինչը չի արել 1 տարի առաջ, և հիմա ՀՀԿ-ն, ինչպես նկատում ենք, բավականին վստահ է զգում՝ առաջադրելու ցանկացած թեկնածու»։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հերքում է նոր կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին լուրերը:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է որակել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքները, որոնք հնչում են Դամասկոսի հասցեին։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը իշխանությունների հետ կոալիցիա կազմելու որոշում այս պահին չունի: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ռուսաստանը կհրապարակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նամակագրությունը նրա՝ ՆԳ նախարարության ղեկավար եղած ժամանակ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզված է՝ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է զարգացնել հարաբերություններ բոլոր ուղղություններով: