«Կոալիցիային միանալը անհատ պատգամավորի ցանկություն չէ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը իշխանությունների հետ կոալիցիա կազմելու որոշում այս պահին չունի: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Կմիանա՞ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիային, թե ոչ. այդ հարցը կպարզվի մոտ ապագայում: Կոալիցիային միանալը անհատ պատգամավորի ցանկություն չէ: Նման որոշում պետք է կայացնի խմբակցությունը դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նման որոշում դեռ գոյություն չունի, և ես անիմաստ եմ համարում որպես անհատ պատգամավոր դրա նպատակահարմարության կամ ինչ-որ հավանական որոշման մասին արտահայտվելը»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե ինքն ո՞ւմ է տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնում, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Վարչապետի կարգավիճակում ես շատ մարդկանց կարող եմ տեսնել, սակայն մի բան է տեսնելը, մեկ այլ բան է, թե ում թեկնածությունը կառաջադրվի, և ով կընտրվի այդ պաշտոնում»:

«Պատրաստվո՞ւմ է «Ծառուկյան» դաշինքը սատարել ՀՀԿ-ի թեկնածուին» հարցին Պետրոսյանը պատասխանեց, որ դաշինքում այս պահին որևէ թեկնածուի վերաբերյալ քննարկում չկա, քանի որ վարչապետի թեկնածուի առաջադրման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30