ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Եվրոպական Միության անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի համար ամենակարևոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ապահովումն է:
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը վստահ է, որ երկար տարիների նախարարի աշխատանքային իր փորձը կնպաստի նոր պաշտոնում լավ աշխատանքին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սպորտից ԱԻՆ տեղափոխվելու մասին քննադատություններին շատ լավ է վերաբերում, քանի որ քննադատությունները զգոնացնում են:
«Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեսնում է Ալեն Սիմոնյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում:
Մեծ Բրիտանիան արագորեն դառնում է Եվրոպայում կոկաինի հիմնական սպառողներից մեկը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ է դառնալու:
Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տնային տնտեսություն մոտավորապես 900 ֆունտ ստեռլինգ (1000 եվրո) է կորցրել Եվրոպական միության (ԵՄ) կազմից երկրի դուրս գալու որոշումից հետո:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի պետքարտտուղար Մայքլ Փոմպեոյի արած հայտարարությունները հիմնված են հնացած քաղաքական մոտեցումների վրա:
Իրանից գազ գնելու և ռուսական գազին այլընտրանք ստեղծելու շուջ բանակցություններ նորանշանակ կառավարությունը չի վարում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:
«Հլը նոր-նոր նշանակել են, չեմ ճանաչում: Ջահել տղա են, ի՞նչ վատ ա, պիտի անպայման քյաֆթառնե՞ր ըլինին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով նորանշանակ նախարարներին:
Եվրամիությունը 2019 թվականին լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո կհատկացնի Թուրքիային՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին անդրադարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի վերաբերյալ հարցին:
Իրանն ի զորու է վերադառնալ միջուկային ծրագրի զարգացման նախկին տեմպերին, որոնք եղել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) կնքելուց առաջ:
«Մենք ասել ենք, որ ավելի շատ հակված ենք ոչ թե ժամկետների, այլ ողջամիտ քայլերի, որոնք ենթադրում են համապատասխան նախապատրաստական աշխատանք: Բոլորն ընդունում են, չէ՞, որ ինքնանպատակ ընտրություններ անցկացնելը ոչ մեկին ձեռնտու չէ: Եթե այդպես էր, կարելի էր միանգամից չհաստատել ծրագիրը, անցնել մյուս փուլերով և գնալ ավելի արագ ընտրությունների»:
Նիկոլ Փաշինյանն ինքն է նաև ցանկություն հայտնել, որ կառավարությունը ձևավորվի ՀՅԴ մասնակցությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ իրենք դա նորմալ են համարել և որևէ սակարկություն չեն արել պորտֆելների կամ այլ հարցերի հետ կապված:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին վիրավորում ստացած 1998 թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է:
«Մենք գնալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես միշտ ունենալով ամենաբարձր նշաձողը՝ հավակնել ու ստանալ մեր հայրենակիցների ձայների բացարձակ մեծամասնությունը»:
Ռուսաստանը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և առաջիկայում էլ շարունակելու է նույն գործելաոճը:
Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) Ուկրաինայի դուրս գալը քաղաքակիրթ մոտեցման դեպքում կարող է տեւել շուրջ մեկ տարի:
Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն պատասխանել է Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկելու և 140 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջարկին։
«Քաղաքացին, որ դուրս էր եկել, իր իրավունքն էր պաշտպանում, պետք է հիմա սովորի, որ եթե հիմա արտահերթ ընտրություն լինի, նորից չպետք է գնա քաղաքական կուսակցությունների դռան դիմաց սպասի իր 10 հազար, 20 հազար, 5 հազար դրամին»:
Իրանի զինված ուժերին հարկավոր չէ որեւէ մեկի թույլտվությունը երկրի պաշտպանունակությունը զարգացնելու համար:
Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման ներկայացման ժամանակ խոսեց 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի մասին:
Է.Շարմազանովը տարակուսեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի միջամտելու դատարական համակարագին, բայց միջամտում է օրենսդիրի կամ ՏԻՄ-ի աշխատանքին:
The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պետական մտածողություն ունեցող գործիչը միշտ մտածում է 2 բանի մասին՝ երկրի ու ազգի։
ԱՄՆ-ի Վիսքոնսինի նահանգի Միլուոքի քաղաքի ոստիկանության սպաները ոլորել են հեծանվորդի ձեռքերը, որը չի սպասել սակրավորներին եւ ինքնուույն «վնասազերծել» է կասկածելի պայուսակը:
«Որքան դուք պատասխանում եք մեր հարցերին, ավելի եք բարդացնում ձեր՝ առանց այն էլ բարդ վիճակը»,- այսօր Ազգային ժողովում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ը կայցելեն Հայաստան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը: