Արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի հետ դաշինքով գնալու տարբերակ դեռևս չի քննարկվել

«Մենք գնալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես միշտ ունենալով ամենաբարձր նշաձողը՝ հավակնել ու ստանալ մեր հայրենակիցների ձայների բացարձակ մեծամասնությունը: Անգամ առանց ռեյտինգային ընտրակարգի մենք հավակնում ենք ստանալ բացարձակ մեծամասնությունը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ ԲՀԿ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների և՛ վաղը, և՛ աշնանը, և՛ հաջորդ տարի գարնանը:

Ըստ նրա` ընտրություններին Նիկոլ Փաշինյանի հետ դաշինքով գնալու տարբերակ դեռևս չի քննարկվել. «Միայն համագործակցության խնդիրներ ենք քննարկել»:

Ներկայումս ԲՀԿ-ն ակտիվ աշխատանքներ է իրականացնում իր տարածքային կառույցներում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031