Ստուգումներ են սկսվել. Հրաչյա Ռոստոմյան

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը վստահ է, որ երկար տարիների նախարարի աշխատանքային իր փորձը կնպաստի նոր պաշտոնում լավ աշխատանքին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սպորտից ԱԻՆ տեղափոխվելու մասին քննադատություններին շատ լավ է վերաբերում, քանի որ քննադատությունները զգոնացնում են:

Անդրադառնալով կադրային փոփոխություններին, Ա.Ռոստոմյանը հավաստիացրեց, որ կադրային ջարդ չի լինելու. «Առաջին նիստի հստակ հայտարարել եմ, որ այն պաշտոնյաները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ որևէ մեկի հետ խնամի-ծանոթ-բարեկամ լինելու հանգամանքից, որոնք պրոֆեսիոնալ են, բարի համբավ ունեն, եթե ստուգումների արդյունքում որևէ խախտում չհայտնաբերվի, շարունակելու են աշխատել: Եվ նույնի հակառակը` անկախ քաղաքական հայացքներից, խնամի-ծանոթ-բարեկամ լինելուց, որևէ մեկը իմ նշած կոմպոնենտին չհամապատասխանի, չի աշատելու: Ստուգումներ են սկսվել և դրանից հետո հրապարակային կներկայցնենք արդյունքները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031