«Հիմա Ադրբեջանի գերխնդիրը շատ ավելի մեծ տարածքներ գրավելն է, առավել հավանականությամբ՝ շփման գծի հարավ-արևելքում»:
Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդիպել է մորը, ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը։
«Սահմանային վերջին միջադեպերը դատապարտելի են, բայց նաև մեր զինված ուժերի և հասարակության համար հնարավորություն է եղել ցույց տալու, որ մեր ներքին խնդիրները, զարգացումները չեն կարող ջլատել մեզ, շեղել մեր ուշադրությունը մեր գերակայություններից, անվտանգային խնդիրներից, և Արցախի Հանրապետությունն անպաշտպան չի մնալու այն պատճառով, որ Հայաստանը զբաղված է խորհրդարանական ընտրություններով»։
Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնել երկխոսության և բանակցությունների միջոցով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում միակողմանի դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»:
«Ուզում եմ հատուկ շեշտել Հանրապետական կուսակցության մոտեցումը։ Մենք փաստացի միակն ենք, որ քաղաքական կարգախոսների շրջանակներում ընդգծել ենք Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրը։ Այս հանգամանքը պարզապես թելադրված չէ այն իրավիճակով, որ ՀՀԿ նախագահը, ՀՀ նախագահը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ոչ էլ այն պատճառով, որ պաշտպանության նախարարը համապետական ցուցակում մեր առաջին համարն է»։
«Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ նստած քաղաքական ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են այնպես, կարծես թե իրենք այսպես կուսական կեցվածք ունեն: Գնացեք Գյումրիում հարցրեք՝ ով էր ընտրակաշառք բաժանում և ով է բարձրացրել ընտրակաշառքի գինը: Գնացեք գյումրեցիներին հարցրեք, ու կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ միայն վերագրում են իշխանական ուժին, ըոլորը՝ առանց բացառության, այդ արատն օգտագործում են»,- հայտարարեց Խ. Հարությունյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը կարծում է, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում Ռուսաստանի ներկայությունը կարևոր է այդ տարածաշրջանի կայունության համար, գրում է Interfax-ը։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջարկեց հրատապ փոխել ներկայիս Ընտրական օրենսգիրքը (ԸՕ): Նա նշեց, որ պատերազմող երկրի համար ճոխություն է նման ԸՕ ունենալը:
Եվրամիության խորհուրդը էներգետիկայի և տրանսպորտի նախարարների մակարդակով այսօր կքննի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հարցին` արդյոք համաձայնություն կա՞ գեներալների հետ, թե ով ինչքան ձայն է տանելու, Մովսիսյանը զարմացավ «Բաժանովի ա՞ էդի»:
Դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ ուզում է հասկանալ՝ ի՞նչն է խանգարում այս քառօրյայում քննարկման դնել ԱԺ հայտարարության նախագիծը՝ 2014 թվականին սկսված և առ այսօր շարունակվող Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանական գործողություններ որակելու. «Մենք լավություն չենք անում մեր եզդի բարեկամներին, մենք ընդամենը փորձում ենք տեղի ունեցած փաստին տալ իրավական գնահատական»:
«Փառք մեր զինվորներին և հրամանատարներին, որ զգոն են եղել: Այսուհանդերձ, պետք է նկատել, որ նորից ռազմական գործողությունների էսկալացիա է տեղի ունենում: Այս ամենը չի կարելի որպես առանձին դրվագ դիտարկել, սա ապրիլյան պատերազմի շարունակությունն է և նախերգանքը նոր պատերազմական գործողությունների համար»:
«Մեզ փող որտեղի՞ց, որ ընտրակաշառք բաժանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանններում առաջադրված Սամվել Ալեքսանյանը:
Թուրքական բանակը 90 կիլոմետր խորացել է Սիրիայի ներսում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարի շրջանակում և մտադիր է շարունակել գործողությունը, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը։
Վերահսկիչ պալատի նախագահ, ըստ ամենայնի, կդառնա Լևոն Յոլյանը: Այսօր ԱԺ նիստի մեկնարկից առաջ նա հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ, իսկ նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Լ.Յոլյանի թեկանածությունն առաջարկել է ՀՀ նախագահը:
Թուրքական Քոջաելի նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա, հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը։
Իրանական ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» զորավարժությունների ընթացքում թեսթավորել են նոր հրթիռային համակարգ, որն ստացել է Dehlaviyeh անվանումը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է, և դադարեցվել են նրա լիազորությունները:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնալատար Դիմիտրիս Ավրամպուլոսը երեկ հանդիպել են Թբիլիսիում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ադրբեջանի պաշտպանությունն այսօր հաստատել է շաբաթ օրը Արցախում տեղի ունեցած մարտերի հետևանքով ադրբեջանցի 5 զոհի մասին տեղեկությունը, հայտնում է RIA Novosti-ն։
«Կնիքի եւ ֆաքսիմիլեի կորուստը կարող է կապված լինել պատրիարքի կտակի կեղծման հետ՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի գահին իր հաջորդի վերաբերյալ»,- «Իմեդի»-ին հայտարարել է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին:
Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը նոր բյուջեի ձևավորման մասին՝ հաշվի առնելով երկրի պաշտպանության վրա իրականացվող ծախսերի կտրուկ մեծացումը, գրում է The New York Times-ը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջսիրիական բանակցություններում քրդերի մասնակցության օգտին, հայտնում է RIA Novosti-ն։
Անցած օրերին Դոնբասում անջատողականները 62 անգամ կրակել են ուկրաինացի զինվորականների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 2 ուկրաինացի զինվորական, հայտնում է Հակաահաբեկչական գործողության մամուլի ծառայությունը։
Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումները ԴԱԻՇ-ից ռազմավարական նշանակության՝ 939,5 մետր բարձրության կարևոր բարձունք են նվաճել Պալմիրայում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարել է, թե կզբաղվի երկրում սոցիալական խնդիրների լուծմամբ, գրում է Interfax-ը։
Ռազմական հետախուզության նախկին սպա, գործարար Ֆիլիպ Բիլդենը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից՝ զբաղեցնել ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։
ԱՄՆ-ի վարչակազմը հասավ «գրեթե այն ամենին», ինչ պլանավորել էր անել իր աշխատանքի առաջին ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որտեղ հավաքվել էին երկրի 46 նահանգների նահանգապետերը:
Դիմացի մայթեզրին հավաքված են ադրբեջանցիները: Հայկական կողմը բղավում է, որ Ղարաբաղը Հայաստանինն է, հայկական է, իսկ ադրբեջանցիները՝ հակառակը: