Դժվար չէ գիտակցել` ինչ արդյունքներ կգրանցվեին, եթե պայքարի դաշտ մտնեին «Մեր ձևով»-ն ու ՀՀԿ-ն, Սրբազան պայքարն ու Թաթոյանը, Հայաքվեն և մի շարք այլ իրական ընդդիմադիր ուժեր. Պողոսյան

Գրիգորի Պողոսյանը գրում է. «Երեկվա ընտրություններից հետո սոցիալական ցանցերը հեղեղված են Վաղարշապատի ընտրողներին ուղղված հուսահատ մեղադրական մեկնաբանություններով ու գրառումներով, հետևաբար՝ անհրաժեշտ եմ համարում որոշ հստակեցում մտցնել այս հարցում։ Իհարկե, բոլոր նրանք, ովքեր կամովին ձայն են տվել և տալիս ազգային պատուհասների կուսակցությանը, հանցակից են Հայրենիքի թրքացման ոճրագործությանը, սակայն այս դեպքում պետք է ընկալել մի պարզ եղելություն. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ։ Դրա մասին է վկայում Վաղարշապատ քաղաքի ընտրատեղամասերից ստացված տեղեկատվությունը, հետևաբար՝ Սևակ Խաչատրյանին գոնե կարելի է շնորհավորել սեփական քաղաքում «նեոերտթուրքականներին» չպարտվելու կապակցությամբ։ Քպ-ի «խիստ կասկածելի հաղթանակը» գրանցվել է Արգիշտի «ոչմեխակյանի» հայրենի համայնքը և մի շարք այլ՝ Էջմիածնի հետ որևէ առնչություն չունեցող, գյուղական համայնքներ Վաղարշապատին միացնելու, այդ համայնքներում իշխանական ներգործության կասկածելի ռեսուրսներ և միջոցներ կիրառելու, ընտրությունների ընթացքում արձանագրված «տարօրինակ» հովհարային անջատումների և լայնածավալ ընտրակեղծիքների ֆոնին։ Անհրաժեշտ է նշել նաև, որ ընդդիմադիր ուժերից այս ընտրություններին մասնակցում էին, որոշ բացառություններ հաշվի չառած, միայն Երկրորդ Նախագահի և ՀՅԴ-ի հետ առնչություն ունեցող ուժերը, որոնք արդեն իսկ լրջագույն հաղթական առաջընթաց են գրանցել։ Դժվար չէ գիտակցել, թե ինչ արդյունքներ կգրանցվեին, եթե պայքարի դաշտ մտնեին նաև «Մեր ձևով»-ն ու ՀՀԿ-ն, Սրբազան պայքարն ու Թաթոյանը, Հայաքվեն և մի շարք այլ իրական ընդդիմադիր ուժեր։

Մեզ՝ ընդդիմադիրներիս, հիմա անհրաժեշտ է սխալների վերլուծության և ուղղման տնային աշխատանք կատարել՝ առաջնահերթությունը տալով գյուղական համայնքներն իշխանական ապօրինի ներգործություններից զերծ պահելու մեխանիզմների մշակմանը։ Պակաս կարևոր չէ նաև այս ընտրությունների արդյունքներն իրավական բոլոր ճանապարհներով բողոքարկելը։
Հետևաբար՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հուսահատ խոսքերի և մեղադրանքների այս պղտոր հեղեղը և լծվել իրական պայքարի գործին, այն է՝ արթնացնել անտարբերության թմբիրի մեջ պարուրված մեր ժողովրդին և նրանց դուրս բերել քաղաքական պայքարի դաշտ։

Պայքարի օրն ու ժամը հեռու չեն, քանզի Ալիևի հոգեզավակն արդեն ազդարարել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի նոր շրջանի սկիզբը…»:

Տեսանյութեր

Լրահոս