Բաժիններ՝

Էրդողանի խորհրդականը կարևորել է Ռուսաստանի ներկայությունը Լաթաքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը կարծում է, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում Ռուսաստանի ներկայությունը կարևոր է այդ տարածաշրջանի կայունության համար, գրում է Interfax-ը։

Չևիկը հայտնել է, որ Լաթաքիան Թուրքիայի համար «խնդիր չէ», և այդ շրջանը «միշտ եղել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադինը»։

«Քանի որ Ռուսաստանը մեզ համար բարեկամ երկիր է, մենք ոչ մի հավակնություններ չունենք Լաթաքիայի ռազմաբազայի նկատմամբ։ Հակառակը, մենք կարծում ենք, որ այնտեղ կարևոր է ռուսական զորքերի ներկայությունը, որպեսզի ամրապնդվի տարածաշրջանի կայունությունը»,- հայտարարել է Չևիկը «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններ՝ լարվածության շրջանից համագործակցության ամրապնդում» համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է թուրքական Sabah թերթի և Թուրքիայի կառավարության կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728