
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում միակողմանի դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»:
«Խուսափելու համար 2016թ․ ապրիլին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում տեղի ունեցած բախումների կրկնությունից՝ կոչ ենք անում Հայաստանին պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերջ տալ բռնությանը:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, Թուրքիան շարունակելու է իր ջանքերը արդար և տևական լուծման հասնելու համար՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում։ Այս տեսանկյունից մենք անհրաժեշտ ենք համարում Մինսկի խմբի ջանքերի խթանումը՝ հակամարտության կարգավորման համար»,- ասված է հայտարարությունում։