Բաժիններ՝

Իսրայելի հարձակումից Լիբանանում մեկ քաղաքացի է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ուժերի կողմից Լիբանանի Սուր (Տիր) շրջանի Մանսուրի գյուղում մեքենայի թիրախավորման հետևանքով մեկ քաղաքացի է զոհվել։

Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):Իսրայելական անօդաչու թռչող սարքը երկու հրթիռով թիրախավորել է մեքենան՝ ամբողջությամբ ոչնչացնելով այն։

Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհվել է Մանսուրիի դպրոցի տնօրեն Մոհամմադ Շուեյխը։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Լիբանանի հարավում իսրայելական անօդաչուի հարվածի հետևանքով սպանվածը եղել է «Հեզբոլլահ» շարժման անդամ։ 

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ այդ օրվանից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է 309 և վիրվավորվել 598 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930